Դպրոցականներին են ներկայացրել ՆԳՆ ենթակա ծառայությունների գործունեության հիմնական ուղղությունները․ քննարկվել են բուլինգի կանխարգելման ու թվային միջավայրում անվտանգության կանոնները
Թվային միջավայրում անչափահասների անվտանգության ապահովումն ու բուլինգի դեպքերի կանխարգելումը ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում է։
Անձնական տվյալների պաշտպանության հմտությունների և թվային գրագիտության ձևավորման նպատակով Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության, Քրեական ոստիկանության կիբեռհանցավորության դեմ պայքարի վարչության և Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի ծառայողները փետրվարի 18-ին այցելել են Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոց։
Բարձր դասարանների աշակերտներին են ներկայացվել անչափահասների շրջանում կիրառվող բուլինգի, ֆիզիկական և հոգեբանական բռնության դրսևորումների, ինչպես նաև սոցիալական միջավայրում ընդունելի վարքագծի վերաբերյալ հարցեր։
