Արմավիրի մարզի պարեկները Ամասիա գյուղի աշակերտներին ծանոթացրել են անվտանգ երթևեկության կանոններին
ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված իրազեկման միջոցառումները՝ նպատակ ունենալով ձևավորել անվտանգային մշակույթ և պատասխանատու վարքագիծ։
Այդ համատեքստում փետրվարի 16-ին Արմավիրի մարզի պարեկները Ամասիա գյուղի միջնակարգ դպրոցի հարակից տարածքում «Ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները» թեմայով գործնական դասընթաց են անցկացրել։
Պարեկները դպրոցականներին ներկայացրել են հասարակական կարգի պահպանման և ճանապարհային անվտանգ երթևեկության կանոնները։
Դպրոցականները նաև իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել պարեկներին և ստացել սպառիչ պատասխաններ:
Դպրոցներում պարբերաբար անցկացվող նման դասընթացները միտված են անվտանգ ճանապարհային միջավայրի ստեղծմանը և երեխաների մոտ պատասխանատու վարքագծի ձևավորմանը։
