1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հայտնաբերվել են 48 տոննա կանեփի և 37 կգ. կակաչի զանգվածներ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Հայտնաբերվել են 48 տոննա կանեփի և 37 կգ. կակաչի զանգվածներ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ոստիկանության գործունեությունը բազմաբովանդակ ու բազմակողմանի է: Իրավապահները կանխում, խափանում ու բացահայտում են հանցագործություններ և այս ծառայության մաս են կազմում ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կանխարգելիչ նաև միջպետական բնույթի միջոցառումները՝ «Զինանոց», «Նելեգալ», «Կանալ», «Կանեփ-կակաչ» և այլն:
«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումն ավարտվեց օգոստոսի 31-ին: Շուրջ մեկ ամիս տևած միջոցառումն ուղղված է ապօրինի թմրաշրջանառության դեմ: Միջոցառումը համակարգում էր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունը: 
Միջոցառումն անցկացվում է ամեն տարի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:
Ոստիկանության մայոր Վարդգես Նաջարյանի խոսքով օգոստոսի 6-ից 31-ը ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումները մասնակցել են կանխարգելիչ միջոցառմանը, և միասնական ծառայությունը տվել է իր արդյունքը. «Միջոցառման ընթացքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է շուրջ 48 տոննա կանեփի և 37 կիլոգրամ կակաչի վայրի աճած զանգված»:
Բացի այս, տնամերձ հողատարածքներից հայտնաբերվել է ընդհանուր՝ 231 կգ քաշով կանեփի 1025 բույս: Ապօրինի շրջանառությունից առգրավվել են տարբեր քանակի «մարիխուանա», «ափիոն», «դեզոմորֆինով լուծույթ», «սփայս», «մետամֆետամին», «սուբուտեքս», «պրեգաբալին» թմրանյութեր. «Միջոցառման ընթացքում բացի թմրամիջոցների հայտնաբերումից, բացատրական աշխատանքի շնորհիվ հանձնվել է ոստիկանություն տարբեր տեսակի ռազմամթերք»:
Կամավոր հանձնվել է 10 ինքնաձիգ, 33 նռնակ, 23 պահունակ, 7 ատրճանակ, 9 հրացան, 51 պայթուցիչ, 2 ական, , 19 փաթեթ տրոտիլ, մեկական գնդացիր ու նռնականետ և 11856 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ. «Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հայտնաբերվել է նաև 129 հետախուզվող»:
«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման ընթացքում հայտնաբերված հանցագործությունների կապակցությամբ հարուցվել է շուրջ 2 տասնյակ քրեական գործեր, որոնք վերաբերում են թմրամիջոցների անօրինական շրջանառությանը:
Թեև ավարտվեց ապօրինի թմրաշրջանառության դեմ իրականացվող՝ «Կանեփ-կակաչ 2018» միջոցառումը, սակայն ապօրինի թմրաշրջանառության դեմ ոստիկանության պայքարը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: