1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բացահայտում են համայնքային ոստիկանները

Բացահայտում են համայնքային ոստիկանները

Ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Ոստան գյուղի 43-ամյա բնակիչը տան բակում կանեփի բույսեր է աճեցնում:
Օգոստոսի 13-ին ստուգման նպատակով ոստիկաններն այցելել են նշված հասցե: Բակի ակնհայտ տեսանելի հատվածում կանեփի բույսեր են եղել: Տանտերը հայտնել է, որ դրանք աճեցրել է անձնական օգտագործման համար:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված տան բակում հայտնաբերվել են կանեփի 22 բույսեր:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:
Տնամերձ հողամասում կանեփի բույսեր աճեցնելու և թմրանյութ պահելու վերաբերյալ տեղեկություն էին ստացել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները: Տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկանները օգոստոսի 13-ին այցելել են Նորակերտ գյուղի բնակչի տուն: 46-ամյա տանտերը հայտնել է, որ ունի մարիխուանա և պատրաստ է այն ներկայացնել, իսկ տնամերձ հողամասերի տեսանելի հատվածներում երևացել են կանեփի բուսեր, որոնց վերաբերյալ տանտերը հայտնել է, որ աճեցրել է անձնական օգտագործման համար:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել տնամերձ հողամասերում: Հայտնաբերվել է կանեփի 11 բույս, իսկ ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ 46-ամյա տղամարդը ներկայացրել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող 30 գրամ չորացված-մանրացված դեղնականաչավուն զանգված:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: