Չարենցավանի 42-ամյա բնակիչը հողատարածքում կանեփ էր աճեցնում․ հայտնաբերվել է 732 թուփ

Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Չարենցավան քաղաքի 42-ամյա բնակիչը Ալափարս գյուղի իր կողմից տնօրինվող հողատարածքում կանեփ է աճեցնում։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողատարածքում հայտնաբերվել է կանեփի 732 թուփ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: