Հայտնաբերվել են 225 գրամ մարիխուանա և կանեփի 50 թուփ. Սյունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ Կապանի Արփիկ թաղամասի 61-ամյա մի բնակիչ տանն ապօրինի պահում է մարիխունա, հողամասում էլ աճեցրել է կանեփ:
Կապանի համայնքային ոստիկանների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը ճիշտ է։
Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը կատարված զննությամբ տղամարդու հողամասում հայտնաբերվել է կանեփի 50 թուփ և 225 գրամ մարիխուանա:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: