Մասիսի համայնքային ոստիկանները ձերբակալել են հողամասում կանեփ աճեցնող տղամարդուն

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Այնթապ գյուղի 35-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։
Տեղեկությունը ստուգելու նպատակով Այնթապ մեկնած համայնքային ոստիկանները 35-ամյա երիտասարդի հողամասում հայտնաբերել են կանեփի բույսեր, իսկ բակի ակնհայտ տեսանելի հատվածում՝ կանեփի մանրացված և չորացված զանգվածով փաթեթներ։
Երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի 74 բույս և մոտ 83 գրամ դեղնականաչավուն, մանրացված ու չորացված զանգված։
35-ամյա երիտասարդը ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: