1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Փաթեթներում կանեփ էր, շոկո և կրիստալ. Գուգարքի ոստիկանների բացահայտումը

Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Գուգարքի բաժնում ստացվել էր oպերատիվ տվյալ, որ Վանաձորի Կոտրած եկեղեցի կոչվող թաղամասում «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը փորձում է տեղադրել թմրամիջոց: Ժամը 14-ին ոստիկաններն արդեն դեպքի վայրում էին: Գյումրիում հաշվառված, բայց Երևանում բնակվող 23-ամյա վարորդը իրավապահների ներկայությամբ փորձեց թաքցնել մեքենայում եղած փաթեթները, մեքենայից նետեց մի քանիսը, սակայն սրահում մնացին տարբեր գույնի փաթեթներ։
Այդ պահին մեքենայում էր նաև վարորդի կինը: Երկուսն էլ ձերբակալվեցին և բերման ենթարկվեցին Գուգարքի բաժին:
Ամուսինը հայտնեց, որ տարագույն կպչուն ժապավենով կապված փաթեթներում կանեփ, շոկո և կրիստալ տեսակի թմրամիջոցներ են: Կինը հայտնեց, որ ավտոմեքենայի պահոցից վերցրել և իր պայուսակն է դրել սպիտակ գույնի զանգված, որը ևս թմրամիջոց է:
Մեքենան տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում հոկտեմբերի 6-ին, «Հյունդայի» ավտոմեքենայի խուզարկության ժամանակ, վարորդը ներկայացրեց կանաչ փաթեթ, որում, իր ասելով` սփայս տեսակի թմրամիջոց է: Կնոջ՝ մեքենայում գտնվող պայուսակում հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ` տարագույն 21 փաթեթով, որոնցից երեք կապույտ փաթեթում կրիստալի նմանվող զանգված էր:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: