Կանեփ աճեցնող ուջանցին ձերբակալվեց․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Ուջան գյուղի բնակիչ 69-ամյա տղամարդը տանը և կից օժանդակ շինություններում աճեցնում է կանեփ և պահում թմրամիջոց։
Նա ձերբակալվեց ու տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժին։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տղամարդու տանը և կից այգում կատարված զննությամբ հայտնաբերվեց կանեփի 36 թուփ։
Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: