1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ինքնաձիգ, ատրճանակ, հրացաններ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զնեք-զինամթերք է հանձնվել

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ փետրվարի 27-ին բաժին բերեց «Կալաշնիկով» ինքնաձիգ ու տարբեր տրամաչափի 10-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ ինքնաձիգն ու փամփուշտները պատկանել են պապի հանգուցյալ ընկերոջը։ Էրեբունու բաժնի անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ 48-ամյա մի տղամարդ կամավոր հանձնեց կարճացված փողով ու խզակոթով հրացան, պայթուցիչով նռնակ ու տարբեր տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ, որոնք պատկանել են հանգուցյալ եղբորը։ Երևանի բնակիչ, 42-ամյա մի տղամարդ էլ փետրվարի 26-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում կամավոր հանձնել է հակատանկային նռնակ ու 140-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայրաքաղաքում բնակվող 39-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփ և 80-ից ավելի փամփուշտ, որոնք գտել է տանը։
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 25-ին Նոյակերտ գյուղի 54-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է գործարանային համարով երկփողանի ողորկափող հրացան ու հայտնել, որ զենքը պատկանել է հանգուցյալ հորը։
Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Գեղարկետ գյուղի բնակիչ, 51-ամյա մի տղամարդ կամավոր հանձնեց կարճացված փողով որսորդական հրացան, պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփ և 30-ից ավելի փամփուշտ։ Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի լույս 26-ի գիշերը բաժին եկած Նալբանդյան գյուղի 50-ամյա բնակիչը կամավոր հանձնեց գործարանային համարով ատրճանակ, նռնակ ու 40-ից ավելի փամփուշտ, որոնք գտել է նկուղը մաքրելիս։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: