Հետախուզվողն ինքնակամ ներկայացավ Կոտայքի մարզային վարչություն
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 25-ին ինքնակամ վարչություն է ներկայացել Երևանի Կոմիտասի պողոտայի բնակիչ 18-ամյա երիտասարդը:
Նա հետախուզվում էր խոշոր չափերով շորթման և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Երիտասարդը ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
