Համայնքային ոստիկանները քաղաքացու նշած վայրում զենք-զինամթերք են հայտնաբերել
Փետրվարի 23-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Նորագավիթի ջերմոցների հարակից տարածքում զենք-զինամթերք է թողել։
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան, «Ֆ1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տիպի և տրամաչափի 321 փամփուշտ և ծխանռնակ:
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
