Հետախուզվողը կամավոր ներկայացավ Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին
Կոտայքի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 24-ին կամավոր բաժին է ներկայացել Երևանի Պուշկինի փողոցի բնակիչ 45-ամյա տղամարդը:
2024 թվականի հուլիսի 4-ից ՌԴ իրավապահների կողմից նա հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
