Արալեզ գյուղի գերեզմանատանը «Կալաշնիկովի» ինքնաձիգ է հայտնաբերվել

Մայիսի 19-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Արալեզ գյուղի գերեզմանատան տարածքում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրում հայտնաբերվել են «Կալաշնիկովի» տիպի ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ և փամփշտատուփ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը:
Հիշեցնենք՝ նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: