Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ինքնակամ
Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 6-ին նախաքննական մարմին ինքնակամ ներկայացել է Վանաձորի բնակիչ 45-ամյա տղամարդը:
Հունվարի 9-ից նա հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
