1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերմանն ուղղված աշխատանքները․ ոստիկանության ստորաբաժանումներում հանձնվել են մեծ քանակությամբ զենք-զինամթերք

Ոստիկանությանը շարունակում է պայքարը բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքը հայտնաբերելու ուղղությամբ:
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 30-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմից հետը բերած զենք-զինամթերքը թողնում է Նուբարաշենի գերեզմանատան դարպասի մոտ։
Նշված վայրի զննությամբ հայտնաբերել են` «Կալաշնիկովի» երկու ինքնաձիգ, հակատանկային նռնակ, երկու ատրճանակ, երեք նռնակ` պայթուցիչներով, երկփողանի երկու հրացան, ինքնաձիգի երեք պահեստատուփ, տարբեր տրամաչափերի 381 փամփուշտ և հակաօդային պաշտպանության «Իգլա» համակարգի բաղկացուցիչ մասեր։
***
Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 30-ին 911 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Նոր Երզնկա գյուղ տանող ավտոճանապարհին սպիտակ պարկի մեջ թողել է զենք-զինամթերք։
Հայտնաբերվել է «Կալաշնիկովի» երկու ինքնաձիգ, «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված չորս փամփուշտով, մեկ թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի երկու փամփշտատուփ, մարտական չորս նռնակ և 240 փամփուշտ:
***
Արդյունավետ էր նաև Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքը:
Հոկտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Լճաշենի «Բերդի տակ» կոչվող հատվածում պատի տակ թողել է զենք-զինամթերք։
Հայտնաբերել է երկու պարկ, որոնց մեջ կար «Կալաշնիկովի» երկու ինքնաձիգ, որսորդական մեկ հրացան, երկու ատրճանակ, մարտական երկու նռնակ, նռնակի մեկ պայթուցիչ, ինքնաձիգի երեք պահեստատուփ՝ ընդհանուր 59 փամփուշտներով և տարբեր տրամաչափերի 129 փամփուշտ։
***
Հոկտեմբերի 30-ին Լոռու մարզի 9-11 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմից բերած զենքը թողել է Վանաձորում` ուռենու տակ։
Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են «Կալաշնիկովի» երկու ինքնաձիգ, ակոսափող հրացան, մարտական երեք ատրճանակ, ինքնաձիքի երեք փամփշտատուփ, չորս նռնակ, նռնակի երեք պայթուցիչ, տարբեր տրամաչափի 113 փամփուշտ։
***
Նույն օրը նույն ծառայություն զանգահարած մի քաղաքացի էլ հայտնել է, որ պատերազմից բերած զենք-զինամթերքը թողել է Գյումրի-Հացիկ ճանապարհի պարսպի վերջնամասում։
Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են «Կալաշնիկովի» մեկ ինքնաձիգ, 30 փամփուշտով լիցքավորված պահունակ, հինգ նռնակ՝ երեք պայթուցիչով և փամփուշտներ։
***
Հոկտեմբերի 30-ին Վայոց ձորի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմից բերած զենք-զինամթերքը թողել է Գետափ գյուղի վերջնամասում:
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնից մեկնած խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար որսորդական մեկ հրացան և տարբեր տրամաչափերի 31 փամփուշտ։
***
Հոկտեմբերի 30-ին Փրկարարական ծառայության Տավուշի մարզային վարչություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Իջևանում` «Չռչռ» անվամբ հայտնի տարածքում թողել է զենք-զինամթերք։
Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները հայտնաբերել են մեկ ինքնաձիգ` վեց փամփուշտով լիցքավորված փամփշտատուփով, ականանետ, ակոսափող մարտական երկու հրազեն, մեկփողանի ողորկափող հրացան, ինքնաշեն հրացան, վառոդ, մեկ նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի վեց փամփշտատուփ, 202 փամփուշտ և այլ զինամթերք։
***
Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: