Հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 26-ին Անտառային փողոցում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել 40-ամյա մի տղամարդու, որը սեպտեմբերի 22-ից հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: