Էրեբունու ոստիկանները գողության և մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 13-ին Զաքյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 71-ամյա մի տղամարդու:
Նա 2025 թվականի հունվարի 17-ից հետախուզվում էր գողության և մարմնական վնասվածքներ պատճառելու մեղադրանքներով. խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
