1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է

Հունվարի 21-ին, ժամը 13.10-ին, 1956 թ. ծնված Թամարա Խ.-ն ներկայացել է ոստիկանության Նաիրիի բաժին և կամավոր հանձնել տարբեր տրամաչափի 122 փամփուշտ, ինքնաձիգի փամփշտատուփ, նռնակի 2 պայթուցիչ և փամփուշտների 2 շղթա:

***
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնին կից պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 21-ին, ժամը 17.30-ին, 1987 թ. ծնված Մանվել Գ.-ն կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի, «ՏՕԶ-66» տիպի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:

***
Հունվարի 21-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Վայքի բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Արմեն Ա.-ն և կամավոր հանձնել երկփողանի, 16 մմ տրամաչափի, ողորկափող որսորդական հրացան:


***
Հունվարի 21-ին, ժամը 15.00-ին, 1957 թ. ծնված Հռիփսիմե Մ.-ն ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի ակոսավոր հրացան և 7.62 մմ տրամաչափի 11 փամփուշտ:

***
Հունվարի 21-ին, ժամը 11.00-ին,1985 թ. ծնված Կարեն Մ.-ն ոստիկանության Տավուշի բաժնում կամավոր հանձնել է հակատանկային նռնակ, «Կարաբին» տիպի, 7.62 մմ տրամաչափի 46 փամփուշտ և ինքնաձիգի պահեստատուփ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտներով:

***
Հունվարի 21-ին, ժամը 12.10-ին, 1962 թ. ծնված Վաչագան Ե.-ն ոստիկանության Տավուշի բաժնում կամավոր հանձնել է «ՌԳԴ» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, 5.45 մմ տրամաչափի` 60, 7.62 մմ տրամաչփի, «Կարաբին» տիպի ինքնաձիգի 9 փամփուշտ:

***
Հունվարի 21-ին, ժամը 11.50-ին, 1955 թ. ծնված Հրանտ Ա.-ն ներկայացել է ոստիկանության Դիլիջանի բաժին և կամավոր հանձնել «Իժ-58» տիպի, 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: