ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Քաղաքացիները կամավոր հանձնում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը

Քաղաքացիները կամավոր հանձնում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1964 թ. ծնված Արամ Ս.-ն և կամավոր հանձնել «ԱԿ-74» տիպի, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ, 2 հատ «ՌԳԴ» տիպի նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, 4 հատ «Տրոտիլի» աղյուս /200 գ/ և տարբեր տրամաչափի 162 փամփուշտ:


***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1985 թ. ծնված Կամո Ս.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ-5» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 98 փամփուշտ:

***

Ոստիկանության «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժանմունք է ներկայացել 1966 թ. ծնված Սոս Ս.-ն և կամավոր ներկայացրել ինքնաշեն ատրճանակ, տարբեր տրամաչափի 54 փամփուշտ:

***
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1968 թ. ծնված Գառնիկ Ա.-ն կամովին հանձնել է «Իժ-17» տիպի, 28 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:

***
Ճանապարհային ոստիկանության Գյումրիի հաշվառման-քննական բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1940 թ. ծնված Ջուլիետա Յ.-ն ոստիկանության Մուշի բաժնում կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, փողը կարճեցված, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան, առանց գործարանային համարի թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տիպի 15 նռնակ՝ պայթուցիչով, 1 հատ ականանետի արկի նմանվող առարկա, գնդացրի 9 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի 5 և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 106 փամփուշտ:

***
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1965 թ. ծնված Հռիփսիկ Մ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, խզակոթը և փողը կարճեցված երկփողանի ողորկափող որսորդական հրացան, 5.45 մմ տրամաչափի 30 և 7.62 մմ տրամաչափի 29 փամփուշտ:

***
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1981 թ. ծնված Սամվել Հ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18Ե» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:

***
Ոստիկանության Եղեգնաձորի բաժին է ներկայացել 1964 թ. ծնված Մարտին Ս.-ն և կամովին հանձնել «Կարաբին» տիպի, առանց խզակոթի հրացան և 5.45 մմ տրամաչափի 50 փամփուշտ:

***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1968 թ. ծնված Նորիկ Մ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, երկփողանի որսորդական հրացան, ԱԿՄ տիպի ինքնաձիգի 2 դատարկ պահունակ և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 102 փամփուշտ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: