1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կողոպուտ Ոստան գյուղի փոստային մասնաճյուղում. կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանություն

06.09.2018 14:06 Կողոպուտ
Կողոպուտ Ոստան գյուղի փոստային մասնաճյուղում. կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանություն

Սեպտեմբերի 5-ին, ժամը 15։10-ին, ոստիկանության Արտաշատի բաժին դիմած կինը հայտնում էր, որ Ոստան գյուղի բնակիչ ոմն Գրիգոր, կոտրել է գյուղի փոստային մասնաճյուղի դռան ապակին, փող վերցրել ու փախել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ կնոջ նշած անձը 45-ամյա Գրիգոր Գ․-ն է։ Ժամը 15.00-ի սահմաններում, օգտվելով փոստի աշխատակցուհու բացակայությունից, նա կոտրել էր դռան ապակին, մտել ներս և գրասեղանի դարակից փող հափշտակել։ Փոստային մասնաճյուղը Ոստան գյուղի համայնքապետարանի շենքում է։ Համայնքապետարանի երկու աշխատակցուհիներ տեսել էին գողության պահը, փորձել էին բռնել Գրիգոր Գ․-ին։ Նա կանանց հրել ու փախել էր:
Հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու և Գրիգոր Գ․-ին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում, նույն օրը ժամը 20.05-ին Գրիգոր Գ․-ն հայտնաբերվեց և կողոպուտ կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին:
Հափշտակված գումարը մասամբ առգրավվել է:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Գրիգոր Գ․-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Կատարվում է նախաքննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: