Արարատի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեկ կիլոգրամից ավելի չոր զանգված և կանեփի ճյուղեր
Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացվել էր հավաստի տեղեկություն, որ Արտաշատ քաղաքի Ստեփանյան փողոցի բնակիչ 55-ամյա տղամարդը բակում ապօրինի պահում և օգտագործում է կանեփի բույսից պատրաստված թմրանյութ։
Դեկտեմբերի 4-ին քրեական ոստիկաններն այցելեցին տղամարդուն․ նա հաստատեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է։
Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տանը հայտնաբերվեց տարբեր տարաներով և փաթեթներով ընդհանուր մոտ 560 գրամ կանեփի չոր զանգված և մոտ 600 գրամ կանեփի ճյուղեր։
Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
