ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

14.12.2018 13:13 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 09.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Պարոնյան փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 00.45-ին, «ՄԱՆ» մակնիշի բեռնատարը Երևանի Գ.Չաուշի փողոցում ընկել է փոսը. 54-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 09.30-ին, Երևանի Ֆուչիկի փողոցում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 12.30-ին, Երևանի Դավիթաշեն թաղամասում՝ Գերեզմանատան մոտ, «Բաջաջ Պուլսառ» մակնիշի մոտոցիկլը կորցրել է հավասարակշռությունը և կողաշրջվել. մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 21.00-ին, Երևանի Աշտարակի խճուղում՝ Հույսի Ավանթաղամաում, անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին հիվանդանոցից հաղորդվել է, որ «ճակատի քունքային շրջանի բաց վերք և գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 17-ամյա պատանի: Պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 08.00-ին, Երևանի Եղ.Թադևոսյան փողոցում «Օպել Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենան, որի ուղևորն է եղել, նշված վնասվածքը ստացել է մայթեզրին բախվելու հետևանքով:


***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 20.15-ին, Երևանի Մանթաշյան և Չեխով փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-3202» և «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2115»-ի վարորդն ու 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 21.30-ին, Երևանի Էրեբունու և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև բախվել է կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային. «Ֆոլքսվագեն»-ի վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 22.40-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը
մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։


***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 09.30-ին, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Վաղարշյան փողոցում վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 22.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան կայանել է Երևանի Ավան 3-րդ փողոցում և դուրս եկել մեքենայից, որն էլինքնաբերաբար առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել իրեն. Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։


***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 22.05-ին, Երևանի Քանաքեռցու 2-րդ նրբանցքում իրար են բախվել «Մերսեդես» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուս»-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 11.00-ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհին իրար են բախվել «ԳԱԶել» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, «ՎԱԶ-2107»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։


***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Ալագյազ-Արթիկ ճանապարհին բախվել է հողաթմբին. վարորդն ու 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։


***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 24-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Շնող-Թեղուտ ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումն ու կողաշրջվել.վարորդն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 12.30-ի սահմաններում, անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան Երևանի Շինարարների փողոցում վրաերթի է ենթարկել 73-ամյա կնոջ, որը դեկտեմբերի 13-ին տեղափոխվել է հիվանդանոց։

***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Գառնի գյուղի սկզբնամասում իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի 32-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Չարենցավան քաղաքի Իսահակյան փողոցում վրաերթի է ենթարկել 33-ամյա կնոջ և 8-ամյա երեխայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 208-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդն ու 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 29-ի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՈՒԱԶ-31512» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդն ու 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: