ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի անդամը վերլուծել է Տավուշում գրանցված ՃՏՊ-ները․ Ճանապարհային անվտանգությունը սկսվում է յուրաքանչյուրիցս
ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի անդամ Էռնեստ խանումյանն անդրադարձել է Տավուշի մարզում գրանցված պատահարներին։
ՆԳՆ պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի, 3-րդ դասակի պարեկ, ոստիկանության լեյտենանտ Մհեր Ամիրխանյանի խոսքով՝ 2025 թվականին Հաղարծին-Թողուտ բնակավայրի ճանապարհատավածում 21 ՃՏՊ է տեղի ունեցել․ հիմնական պատճառներն են՝ արագության գերազանցումը, վտանգավոր վազանցն ու վարորդների անուշադրությունը։
«ՆԳՆ ոստիկանությունը պարբերաբար ուժեղացնում է այդ հատվածում ծառայությունը, սակայն անհրաժեշտ է վարորդների գիտակից վարքագիծը»,- ընդգծել է Մհեր Ամիրխանյանը։
