Ջրային պարեկները ավտոմեքենայում սիգ և ձկնկիթ են հայտնաբերել
Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները շարունակում են պայքարը ձկնագողության դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Ծառայողները հերթական արդյունքը գրանցել են դեկտեմբերի 31-ին։ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին կանգնեցրել են Նորատուս գյուղի 34-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան։ Ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է 74 կգ ավելի 193 սիգ և մոտ 2 կգ ձկնկիթով 14 տարա։
Վարորդը հայտնել է, որ ձկները ձեռք է բերել նոյեմբեր ամսին՝ անծանոթ անձից։
Հայտնաբերվածը հանձնվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժին։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
