1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճամբարակի համայնքային ոստիկանները մեքենայում հայտնաբերել են մեծ քանակի անակցիզ օղի ու ծխախոտ, նաև ճայթռուկներ

Ճամբարակի համայնքային ոստիկանները մեքենայում հայտնաբերել են մեծ քանակի անակցիզ օղի ու ծխախոտ, նաև ճայթռուկներ

Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, նոյեմբերի 10-ին` ժամը 14-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի սկզբնամասում ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում և բեռնախցիկում կար մեծ քանակի օղի և ծխախոտ։
Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Աբովյան քաղաքի բնակիչ 35-ամյա վարորդը մեքենայի սրահից և բեռնախցիկից ներկայացրել է տարբեր տեսակի և տարողության 460 շիշ օղի, տարատեսակ 1440 ծխախոտ և 42 տուփ ճայթռուկներ, բոլորն էլ առանց ակցիզային դրոշմանիշի և փաստաթղթերի։
Ապրանքները փաթեթավորվել և կնիքվել են` հետագա ստուգման համար։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: