1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՆԳՆ ոստիկանությունը հիշեցնում է․ օտարերկրյա վարորդական վկայականով կարելի է վարել միայն մինչև երեք ամիս

ՆԳՆ ոստիկանությունը հիշեցնում է․ օտարերկրյա վարորդական վկայականով կարելի է վարել միայն մինչև երեք ամիս

Հարգելի՛ քաղաքացիներ,
օգոստոսի 2-ից գործող օրենսդրական փոփոխությամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում նաև երկքաղաքացիություն ունեցող անձանց համար նախատեսվել էր արտոնություն տրանսպորտային միջոց վարել օտարերկրյա վարորդական վկայականով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պահից սկսած երեք ամսվա ընթացքում։

Այն քաղաքացիներն, ովքեր օգոստոսի 2-ի դրությամբ արդեն իսկ գտնվել են Հայաստանի Հանրապետությունում ևս օգտվել են այդ իրավունքից:
❗️Նոյեմբերի 2-ին լրացել է արտոնության համար սահմանված հերթական եռամսյա ժամկետը։

Այն անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պահից երեք ամիս անց դեռևս վարում են տրանսպորտային միջոց օտարերկրյա վարորդական վկայականով, կենթարկվեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված պատասխանատվության՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի կամ 10 000 դրամի չափով։

Միաժամանակ, հորդորում ենք, այն քաղաքացիներին, որոնց դեպքում եռամսյա ժամկետը չի ավարտվել իրենց հետ ունենալ ոչ միայն օտարերկրյա վարորդական վկայականը, այլև այն փաստաթուղթը, որով մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն։
Փաստաթուղթն անհրաժեշտ է եռամսյա ժամկետի հաշվարկը հստակ պարզելու համար։