ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Իրազեկում հուշանվեր թղթադրամներով խարդախությունների մասին․ ՆԳՆ ոստիկանությունը զգոնության կոչ է անում

27.05.2025 17:07 Խարդախություն

Այս հուշանվերային թղթադրամների կապոցն արժե ընդամենը մի քանի հարյուր դրամ, սակայն հանցագործները, մարդկանց անուշադրությունից օգտվելով, հազարավոր դրամներ կարող են աշխատել։
Մեր երկրում տարածում ստացած հուշանվերային թղթադրամները իրենց չափերով, դիմերեսի և դարձերեսի արտաքին պատկերներով նմանակում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված նոր սերնդի թղթադրամներին
Ոստիկանությունում հուշանվերային թղթադրամների այսպես ասած՝ իրացման դեպքերի հետ կապված ահազանգերի աճ է գրանցվել։
Ըստ վերլուծական տվյալների՝ խաբեության զոհ են դառնում հատկապես տաքսու վարորդները, առաքիչները և առևտրով զբաղվող անձինք։
Ոստիկանությունը հորդորում է տնտեսվարողներին և քաղաքացիներին գումարային գործարքներ կատարելիս զգոն լինել և ստուգել թղթադրամը, իսկ Կենտրոնական բանկը հուշանվերային թղթադրամները տարբերելու մի քանի ձև է հուշում։
Իրական թղթադրամների դիմերեսի պատկերները շոշափելի են և անհարթ, դիմերեսի ձախ հատվածում առկա է օպտիկապես փոփոխելի ներկային հատված, երբ փոխվում է լույսի անկման անկյունը, այն կանաչից դառնում է կապույտ։
Թղթադրամի վերևից ներքև առկա է պաշտպանական ներգիծ։
Եվ ակնառու տարբերությունը․նշված հուշանվերային թղթադրամների դարձերեսին լատինական տառերով առկա է «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառումը, Հայաստանի հուշանվերային թղթադրամ։
Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին հորդորում ենք որևէ ծառայության դիմաց հուշանվերային թղթադրամներով վճար ստանալու դեպքում անմիջապես ահազանգեք՝ 102։ Համատեղ կարող ենք եթե ոչ իսպառ վերացնել, ապա գոնե նվազագույնի հասցնել նման դեպքերի քանակը։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: