ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրամիջոց իրացնելու մասին Արաբկիրի ոստիկանների կասկածանքը հիմնավոր էր. օտարերկրացին կալանավորված է

Թմրամիջոց իրացնելու մասին Արաբկիրի ոստիկանների կասկածանքը հիմնավոր էր. օտարերկրացին կալանավորված է

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, ստացել էին տեղեկություն, որ օտարերկրյա քաղաքացի երկու տղամարդ հանդիպելու են Երևանի Կոմիտասի պողոտայում, որպեսզի մեկը մյուսից ձեռք բերի թմրամիջոց։
Ապրիլի 22-ին՝ ժամը 16.30-ին, Երևանում բնակվող 58 և 51 տարեկան տղամարդիկ մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում ձերբակալվեցին և ներկայացվեցին բաժին:
58-ամյա տղամարդու մոտ արգելված ոչինչ չհայտնաբերվեց, իսկ 51 տարեկանի մոտ կպչուն ժապավենով փաթեթ կար՝ ափիոնի նմանվող հինգ գրամ զանգվածով:
51-ամյա օտարերկրացին կալանավորվել է: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: