1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության գվարդիա
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ guardia@police.am


 

 
 
 

 

 

ՆԳՆ համակարգի ծառայողները զարգացրել են զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ մասնագիտական կարողությունները․ անցկացվել է Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության ազգային վերապատրաստման դասընթացը

Զենք-զինամթերքի նույնացում, հետագծման կառավարում, օպերատիվ ընթացակարգերի կիրառում ․․․ Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության նախաձեռնությամբ փետրվարի 11-ին մեկնարկել էր Հրազենի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային վերապատրաստման եռօրյա դասընթացը։
Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության, Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Գլխավոր դատախազության և Պետական եկամուտների կոմիտեի ոլորտային մասնագետներ։
Դասընթացի սկզբում թեստի միջոցով ստուգվել է մասնակիցների գիտելիքները, ինչը թույլ է տվել գնահատել նրանց պատրաստվածության մակարդակը՝ թե՛ ուժեղ կողմերը, թե՛ բարելավման կարիք ունեցող ուղղությունները։
Նախաձեռնության նպատակը ոչ միայն իրավասու մարմինների կարողությունները կատարելագործելն էր, այլև միջազգային մակարդակում համատեղ գործողություններով ապօրինի զենք-զինամթերքի շրջանառությանն արդյունավետ հակազդելու ուղղությամբ համագործակցային հարթակ ձևավորելը:
Վերապատրաստման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ամրապնդելու գիտելիքներն արդի համակարգի կիրառմամբ ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության դեպքերի հայտնաբերման, դրանց հետագծման և դեպքերի քննության առանձնահատկությունների ուղղությամբ։
Դասընթացի շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվել գործնական բաղադրիչին. ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով խմբային աշխատանքները նպաստել են մասնակիցների պրակտիկ հմտությունների ձևավորմանն ու փորձի փոխանակմանը։
Վերապատրաստման դասընթացի օրակարգում էին նաև ոլորտի նորարարական տեխնոլոգիաները, ժամանակակից մարտահրավերներն ու զարգացման միտումները։
Ավարտին մասնակիցներին տրվել են հավաստագրեր։