Ոստիկանների բացատրական աշխատանքն արդյունավետ էր. հետախուզվողը ներկայացավ ինքնակամ
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մայրաքաղաքի բնակիչ 30-ամյա տղամարդը նոյեմբերի 14-ին ինքնակամ ներկայացել է վարչություն:
Նոյեմբերի 10-ից նա հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
