Իջևանի համայնքային ոստիկանները «Սպիտակ ջուր» կոչվող տարածքում զենք-զինամթերք են հայտնաբերել

Հուլիսի 14-ին 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Իջևան համայնքի «Սպիտակ ջուր» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողել։
Իջևանի համայնքային ոստիկանները նշված տարածքում հայտնաբերել են «ՏՕԶ» տիպի հրացան, «ՌԳԴ» տիպի նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի 73 փամփուշտ։
Հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը:
Հիշեցնենք՝ նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: