ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

«Զինանոց-2017»

Ոստիկանության Արարատի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 25-ին, ժամը 13.30-ին,1982 թ. ծնված Սուրեն Գ.-ն կամավոր հանձնել է 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար նախատեսված ինքնաշեն ակոսավոր ատրճանակ, 5.6 մմ տրամաչափի 9, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 70 և 7.62 մմ տրամաչափի 60 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են 1992 թ. զոհված հորը, ով դրանք ձեռք էր բերել Երասխ գյուղի պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:

***
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 25-ին, ժամը 19.00-ին, 1974 թ. ծնված Գագիկ Հ.-ն կամավոր հանձնել է 9 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար նախատեսված ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 90 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 1 նռնակ և «ՌԳ-42» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը, ով դրանք ձեռք էր բերել ՀՀ և ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:

***
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 25-ին, ժամը 14.20-ին, 1967 թ. ծնված Սամվել Ա.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-63» տիպի, 16 մմ տրամաչափի, որսորդական, ողորկափող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:

***
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 25-ին, ժամը 10.30-ին, 1958 թ. ծնված Սամվել Ս.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-34Ռ» տիպի, 12 մմ տրամաչափի, որսորդական, ողորկափող, երկփողանի հրացան և հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:

***
Ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 25-ին, ժամը 11.10-ին, 1968 թ. ծնված Տիգրան Ք.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան և հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:

***
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում, ապրիլի 25-ին, ժամը 13.30-ին, 1965 թ. ծնված Արծրունիկ Բ.-ն կամավոր հանձնել է 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակող ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, 5.45 մմ տրամաչափի 37 փամփուշտ, «ՌԳԴ-5» տիպի նռնակ` պայթուցիչով, ձեռքի նռնականետի 1 արկ, ինքնաշեն գրչանման սարք` նախատեսված 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար և բացատրություն տվել, որ դրանք ապրիլի 24-ին, ժամը 18.00-ի սահմաններում, գտել է ԼՂՀ Կուբաթլիի շրջանի գյուղերից:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: