ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքի վերաբերյալ (օգոստոսի 7-ից 9-ը)

10.08.2017 12:01 Միջոցառումներ
Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքի վերաբերյալ (օգոստոսի 7-ից 9-ը)

Օգոստոսի 7-ից հանրապետությունում մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը:
Ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` 3 օրում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 7667 կգ կանեփի և 13,5 կգ կակաչի վայրի աճած կանաչ զանգված:
Տնամերձ 9 հողամասերից հայտնաբերվել է 73.5 կգ կանեփի 980 բույս:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ ապօրինի շրջանառությունից առգրավվել է 533.45 գրամ «մարիխուանա», 0.5 գրամ «կրիստալ» և «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոցներ:
Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամավոր հանձնվել է 5 նռնակ, 6 հրազեն, տարբեր տրամաչափի 1464 փամփուշտ:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 11 հետախուզվող:

Ըստ ոստիկանության ստորաբաժանումների՝ պատկերը հետևյալն է.
- ոստիկանության Երևան քաղաքի վարչություն – 104 կգ վայրի աճած կանեփ, տնամերձ հողամասերից հայտնաբերված կանեփի 581 բույս, 6 հետախուզվող, 1 հրազեն, 27,8 գրամ մարիխուանա, 0,5 գրամ կրիստալ,
- Արագածոտնի մարզային վարչություն – 222 կգ վայրի աճած կանեփ,
- Արարատի մարզային վարչություն – 1265 կգ վայրի աճած կանեփ, տնամերձ հողամասերից հայտնաբերված կանեփի 182 բույս,
- Արամավիրի մարզային վարչություն – 192 կգ վայրի աճած կանեփ, տնամերձ հողամասերից հայտնաբերված կանեփի 7 բույս, 1 հետախուզվող, 1 նռնակ, 1004 փամփուշտ, 469,5 գր. մարիխուանա,
- Գեղարքունիքի մարզային վարչություն - 1226 կգ վայրի աճած կանեփ, 4 նռնակ, 118 փամփուշտ, 1 հրազեն, 5,4 գր. մարիխուանա,
- Լոռու մարզային վարչություն - 3104 կգ վայրի աճած կանեփ, 3,6 գր. մարիխուանա,
- Կոտայքի մարզային վարչություն - 191 կգ վայրի աճած կանեփ, տնամերձ հողամասերից հայտնաբերված կանեփի 62 բույս, 24,9 գր մարիխուանա,
- Սյունիքի մարզային վարչություն - 111 կգ վայրի աճած կանեփ, տնամերձ հողամասերից հայտնաբերված կանեփի 148 բույս, 1 հետախուզվող,
- Վայոց ձորի մարզային վարչություն - 37 կգ վայրի աճած կանեփ, 13,5 կգ վայրի աճած կակաչ, 1 հետախուզվող,
- Տավուշի մարզային վարչություն - 990 կգ վայրի աճած կանեփ,
- Շիրակի մարզային վարչություն - 225 կգ վայրի աճած կանեփ, 85 փամփուշտ, 1 հրազեն, 2,25 գր. մարիխուանա:

 

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ