1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ծաղկաձորում հանդիսավորությամբ բացվեց Ալեքսեյ Հեքիմյանի կիսանդրին

Ծաղկաձորում հանդիսավորությամբ բացվեց Ալեքսեյ Հեքիմյանի կիսանդրին

2012 թ. ապրիլի 21-ին Ծաղկաձոր քաղաքում սիրո, գնահատանքի և մեծարման տոն էր: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայ մեծանուն երգահան, բազմաթիվ սիրված երգերի հեղինակ, ԽՍՀՄ արվեստի վաստակավոր գործիչ, խորհրդային միլիցիայի գեներալ-մայոր Ալեքսեյ Հեքիմյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը, ոստիկանության բարձրաստիճան սպաներ, կիսանդրու համահեղինակներ` հայր և որդի Յուրի և Դավիթ Մինասյանները, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, ինչպես և մեծ երգահանի որդին՝ Ռաֆայել Հեքիմյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը:
Ոստիկանության պետն իր ելույթում անդրադարձավ մեծ հայի և հայ երգի անզուգական վարպետի անցած ուղուն, նրա թողած ժառանգությանն ու կատարած գործի կարևորությանը մեր և գալիք սերունդների կյանքում:
«Կոմպոզիտորների մեջ գեներալ և գեներալների մեջ կոմպոզիտոր»,- այսպես էին կոչում Ալեքսեյ Հեքիմյանին:
Իր հիշողություններով կիսվեց մեծ երգահանի ընկեր և բարեկամ Երվանդ Երզնկյանը:
Քանդակագործ Դավիթ Մինասյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության և նման պատասխանատու գործն իրեն վստահելու համար:
Հանդիսավոր բացման արարողությունը վստահվեց Ալեքսեյ Հեքիմյանի որդուն` Ռաֆայել Հեքիմյանին և քանդակագործ Դավիթ Մինասյանին:
Հյուրերն ու ներկաները թարմ ծաղիկներ դրեցին մեծ եգահանի նորաբաց կիսանդրուն, ինչպես և հուշի եղևնի տնկեցին կիսանդրու մոտ:
Արարողությունից հետո մասնակիցներն ունկնդրեցին Ալեքսեյ Հեքիմյանի հեղինակած երգերը: