ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
    Լրագրողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով
  • (+374) 11 56-02-63
  • Ֆաքս
    (+374) 11 54-73-14
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 098-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ԿՀԴՊ ԳՎ 3-րդ (Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի) վարչության 2-րդ (Թրաֆիքինգի դեմ պայքարի) բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վաչե Հովսեփյան հեռ. 011- 56-39-63)

Հունիսմեկյան անակնկալներ ոստիկանությունից /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ անցել էին ուժեղացված ծառայության։ Նպատակը փոքրիկների օրն ապահով ու անմոռանալի դարձնելն էր։
Առավոտյան Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի սաները ոստիկանների հետ այցելեցին Երևանի կենդանաբանական այգի։
Նրանք շրջեցին այգում, տեսան տարբեր կենդանիներ, պաղպաղակ կերան ու մի լավ ուրախացան։
Նույն պահին ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումների ծառայողները Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնի երեխաների հետ Երևանի մանկական երկաթուղում էին։
Նրանք էլ զբոսնեցին, պաղպաղակ կերան ու գնացք նստեցին։
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաները ոստիկանների հետ գնացել էին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ։
Փոքրիկները ծանոթացան գնդի հատուկ տեխնիկային, որոնք Հունիսի մեկի կապակցությամբ փուչիկապատվել էին։ Շարահրապարակում կավիճներով նկարելուց հետո շրջեցին գնդում, ծանոթացան ոստիկանների աշխատանքին։
Իսկ տոնական օրը եզրափակվեց Շառլ Ազնավուրի հրապարակում։ Այստեղ ոստիկանության մշակույթի կենտրոնը համերգային մեծ ծրագիր էր պատրաստել։ Մուլտֆիլմերի երաժշտությամբ երեխաներին ողջունեց ոստիկանության զորքերի նվագախումբը, պարային համարներով հանդես եկավ ոստիկանության «Նկարագիր» պարային համույթը։
Երեխաները տոնի առթիվ նվերներ ու պաղպաղակ ստացան, իրենք էլ երգեցին ու պարեցին։
Սիրելի՜ փոքրիկներ, մաղթում ենք ձեզ առողջություն ու անհոգ մանկություն։