ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Զինված ավազակային հարձակում «HSBC» բանկում։ Կան զոհեր, որոնցից մեկը ոստիկան է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Զինված ավազակային հարձակում «HSBC» բանկում։ Կան զոհեր, որոնցից մեկը ոստիկան է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայիսի 3-ին, ժամը 14-ն անց 25-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «HSBC» բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղում ավազակային հարձակում է կատարվել: Մի տղամարդ դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ։
Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ պարզել են, որ նախնական տվյալներով՝ տղամարդը ներս մտնելուց հետո հրացանով կրակել է առաստաղին ու փող պահանջել։
Բանկի անվտանգության աշխատակիցները փորձել են վնասազերծել տղամարդուն։ Այդ ընթացքում հարձակվողը մարմնական վնասվածքներ է հասցրել նրանց։ Անվտանգության աշխատակիցներից մեկը մահացել է։
Այնուհետև ավազակային հարձակում կատարած անձը գումար է հափշտակել ու դիմել փախուստի:
Սակայն հեռու փախչել չի հաջողվել: Արաբկիրում ծառայություն իրականացնող պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանները արագ հասել են դեպքի վայր ու հետապնդել փախչողին։ Այդ ընթացքում ավազակային հարձակում կատարած անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ։ Նրանցից մեկը հրազենային վիրավորում է ստացել։ Մյուսը շարունակել է հենտապնդել։ Նրան են միացել դեպքի վայր հասած ոստիկանության այլ ստորաբաժանումների օպերատիվ խմբերը, որոնք քաղաքացիների օգնությամբ բռնել են ավազակային հարձակում կատարած տղամարդուն ու վնասազերծել։
Իրավապահների պրոֆեսիոնալ ու հմուտ գործողությունների շնորհիվ արագորեն վնասազերծված տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին:
Պարզվել է, որ հանցագործություն կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է: Ոստիկանության համակարգում է 1992 թվականից։
Հրազենը, նռնակը, դանակն ու հափշտակված գումարը, որի չափը ճշտվում է, փաթեթավորվել են՝ փորձաքննությունների համար։ Բանկում հայտնաբերված կրակված պակուճը, փողոցում հայտնաբերված հրացանի փամփուշտի կոտորակը ևս փաթեթավորվել են՝ փորձաքննությունների համար։
Հրազենային վիրավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված պարեկային ոստիկանը, չնայած բժիշկների մեծ ջանքերին, վիրահատության ժամանակ մահացավ՝ այդպես էլ գիտակցության չգալով։ Զինված ավազակային հարձակում կատարած անձի կրակոցից ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ավագ ենթասպա Արա Շախգուլյանն այս տարի կդառնար 45 տարեկան։ Համակարգում էր 2000 թվականից, ապրում էր Կոտայքի մարզի Ակունք գյուղում, երկու որդիների հայր էր։
Բժիշկները պայքարում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված բանկի անվտանգության աշխատակցի կյանքը փրկելու համար։
Ցավակցում ենք ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր գործընկերոջ, նաև անվտանգության աշխատակցի ընտանիքներին, կիսում ենք հարազատների խոր վիշտը:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: