1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հրազդանում 51-ամյա կինը խանութից պայուսակ է գողացել ու բռնվել

09.11.2021 17:39 Գողություն

Նոյեմբերի 7-ին ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում էր ստացվել, որ քաղաքի օղակաձև խաչմերուկի հարևանությամբ գործող խանութից գողություն են արել։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ գողացել են հաճախորդներից մեկի հանդերձասրահում թողած պայուսակն ու տոպրակը, որի մեջ փող, բանկային քարտ, արծաթյա երեք զարդ և այլ իրեր կային:
Գողությունը բացահայտվեց համայնքային ոստիկանների արագ և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում։ Ձեռնարկված միջոցառումներից հետո իրավապահները պարզեցին, որ գողությունը կատարել է Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի 51-ամյա մի բնակչուհի։ Նա բերման ենթարկվեց ոստիկանության Հրազդանի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: