ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Իջևանցի տղամարդը ապօրինի պահվող հրացաններ է ներկայացրել ոստիկանություն

Իջևանցի տղամարդը ապօրինի պահվող հրացաններ է ներկայացրել ոստիկանություն

Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 23-ին Այգեստան փողոցի բնակիչ 72-ամյա տղամարդը կամավոր հանձնել է «ԻԺ-17» մոդելի 16 մմ տրամաչափի որսորդական ողորկափող և երկու «ՏՕԶ-16» մոդելի 5,6 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական ակոսափող հրացաններ: Նա հայտնել է նաև, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ եղբորը: Կազմված փաստաթղերն ուղարկվել են Տավուշի մարզային քննչական վարչություն։
Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: