Հանգուցյալ հոր զենքը հանձնվեց ոստիկանություն

Բնակչության շրջանում պարբերաբար անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն:
Հունիսի 9-ին Ալաշկերտ գյուղի 59-ամյա բնակիչը Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին է ներկայացրել հրացան: Նա հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: