Կարմրաշեն գյուղի բնակիչը ապօրինի պահվող հրացանը ներկայացրել է ոստիկանություն

Համայնքային ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքն արդյունքում հունիսի 7-ին Կարմրաշեն գյուղի բնակիչ 64-ամյա տղամարդը կամավոր հանձնել է «ԻԺ» մեկփողանի հրացան։
Հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: