ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 16-ից 17-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 16-ից 17-ը

Բացահայտվել է 72 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝
☑️19 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️9 դեպք՝ հոգեկան ներգործության,
☑️7 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության ու թմրանյութի հայտնաբերման,
☑️4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️3 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
☑️2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու և խուլիգանության։

Բացահայտվել են նաև կավատության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ապօրինի որսի, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ազատությունից ապօրինի զրկելու, ինքնիրավչության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, սառը զենքի հայտնաբերման ու անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու դեպքեր։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը:

ՃՏՊ վիճակագրություն
Անցած մեկ օրում գրանցված 14 ավտովթարի հետևանքով`
24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: