ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանվում են օրենքով

Հեղինակային իրավունքը մտավոր սեփականության ոլորտներից է, ինչը պաշտպանվում է օրենքով, այսինքն՝ մտավոր սեփականության անօրինական օգտագործումը հանցագործություն է։ Գրական, ճարտարապետական ու երաժշտական ստեղծագործությունները, ֆիլմերը, գովազդները, հոլովակները, ինչպես և արվեստի ստեղծագործությունները՝ նկարներ, լուսանկարներ, գծանկարներ, քանդակներ, հեղինակային իրավունքի առարկաներ են։ Ստեղծագործությունները պահպանվում են հեղինակային իրավունքով։ Այլ խոսքով՝ եթե ինչ-որ մեկը վեպ է գրել և հրատարակչությանը պատվիրում է իր ստեղծագործությունը տպագրել 500 օրինակով և հանձնել իրեն,  սակայն հրատարակչությունը, առանց հեղինակի թույլտվության, տպագրում է, ասենք՝ 700 օրինակ և հավելյալ հրատարակած 200 օրինակը վաճառում է՝ ստանալով եկամուտ, ապա սա կհամարվի հեղինակային իրավունքի խախտում։ Ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը ծագում է ստեղծագործության ստեղծման փաստով։ Հեղինակի իրավունքները գործում են հեղինակի կյանքի ընթացքում և նրա մահից հետո՝ 70 տարի։ Հեղինակային իրավունքի օբյեկտ չեն համարվում, օրինակ՝ ժողովրդական բանահյուսության ստեղծագործությունները, պաշտոնական խորհրդանիշերն ու նշանները՝ դրոշներ, զինանշաններ, շքանշաններ, դատավարության ընթացքում արտասանված ճառերը և այն։ Հեղինակային իրավունքի օբյեկտներ չհանդիսացող առարկաների թիվը ևս սպառիչ չէ։ Դրանց տպագրումը, ձայնագրելը, թողարկելը, վաճառելը օրենքի խախտում չէ։
Հեղինակային իրավունքից բացի գործում է նաև հարակից իրավունքը, որը խախտելը ևս քրեորեն դատապարտելի է։ Հարակից իրավունքների իրավատերեր են, ասենք՝ դերասաններն ու երաժիշտները՝ իրենց դերերով ու կատարումներով, ինչպես և հնչյունագիր արտադրողները, օրինակ՝ տեսաձայնագրություններ ու խտասկավառակներ թողարկողները։ Ասենք, երգի հեղինակը թույլատրում է, որ իր ստեղծագործությունը կատարի միայն ինչ-որ մի երգիչ, ապա այդ երգիչը տվյալ ստեղծագործության նկատմամբ ձեռք է բերում հարակից իրավունք։ Եթե բացի նրանից ինչ-որ մեկն էլ կատարի այդ երգը, ապա կխախտվի նրա հարակից իրավունքը։ Կամ, ասենք՝ կինոարտադրող մի ընկերություն թույլատրում է, որ իր ֆիլմը ցուցադրի միայն ինչ-որ կինոթատրոն, ապա տվյալ կինոթատրոնը այդ ֆիլմի նկատմամբ ձեռք է բերում հարակից իրավունք։ Եվ եթե մեկ այլ կինոթատրոն առանց թույլտվության ցուցադրի այդ ֆիլմը, ապա կխախտի ֆիլմը ցուցադրելու թույլտվություն ունեցող կինոթատրոնի հարակից իրավունքը։
Մտավոր սեփականության մյուս ոլորտը արդյունաբերական սեփականությունն է։ Այն ներառում է ապրանքային նշանները, արդյունաբերական նմուշները, գյուտերը և այլն։ Այս թեմային մանրամասն կանդրադառնանք առաջիկայում, առանձին տեսանյութով։
Ամփոփելով արձանագրենք, որ մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունն ավելի կընդգծվի հասարակության իրավագիտակիցության բարձրացման շնորհիվ։ Այլ խոսքով՝ հեղինակները պետք է շահագրգռված լինեն իրենց խախտված իրավունքների պաշտպանությամբ ու դիմեն իրավապահ մարմիններին, քանի որ որոշ դեպքերում, եթե հեղինակը չբողոքի, քրեական գործ էլ չի հարուցվի։ Խոսքն այն դեպքերի մասին է, երբ խախտվել է անձի հեղինակային կամ հարակից իրավունքը, սակայն արարքը ծանրացնող հանգամանքներ չկան։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: