Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում
Հունվարի 17-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 48-ամյա մի տղամարդ: Նա 2024 թվականի նոյեմբերի 16-ից Ֆրանսիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:
49-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
