Խարդախության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց․ խափանման միջոցը՝ կալանք

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն օգոստոսի 12-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Առինջ գյուղի Աբովյան փողոցից Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել 41-ամյա տղամարդու։
Նա հետախուզվում էր խարդախության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: