Անձի առևանգման, անձին պատանդ վերցնելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 29-ին Ֆրունզեի փողոցում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել 47-ամյա մի տղամարդու, որը սեպտեմբերի 10-ից Ֆրանսիայի Հանրապետության իրավապահների կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր անձի առևանգման, անձին պատանդ վերցնելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: