Համայնքային ոստիկանները կաշառք ստանալու մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 7-ին Գյումրի քաղաքի Մովսես Խորենացու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 35-ամյա մի երիտասարդ։ Նա դեկտեմբերի 24-ից հետախուզվում էր կաշառք ստանալու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
