Խուլիգանության մեղադրանքով հետախուզվող 57-ամյա տղամարդը հայտնաբերվեց
Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, բաժնի վետերանների հետ համատեղ, մայիսի 25-ին Անդրանիկի փողոցից բերման են ենթարկել 57-ամյա Գրիգոր Բ.-ին, որը ապրիլի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
