Ոստիկանները հայտնաբերել են խարդախության համար հետախուզվողի
 
                                            Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության և Նոր Հաճընի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 25-ին, ժամը 09.30-ին, Երևան քաղաքի Ավանի 5-րդ փողոցից Նաիրիի բաժին բերման է ենթարկվել 45-ամյա Արմեն Դ.-ն, որը մարտի 19-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: 
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					