1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արաբկիրի քրեական հետախույզները հայտնաբերեցին սպանության փորձերի մեղադրանքով հետախուզվողին ու «Կալաշնիկովը»

Ծավալուն օպերատիվ միջոցառումների արդյունքում ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 26-ին տեղեկություն ստացան, որ մի շարք, այդ թվում՝ առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքներով հետախուզվող 37-ամյա տղամարդը Կոտայքի մարզի Զովունի գյուղի գերեզմանոցում է։ Ժամը 20.10-ի սահմաններում Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները նրան հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին Արաբկիրի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ լիցքավորված 30 փամփուշտով։ Երևանի Ֆուչիկի փողոցում հաշվառված տղամարդը 2020 թվականից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի, կողոպուտների, գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքներով։ Բացի այդ, դարձյալ 2020 թվականից, ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: